Ռուսական Արվեստի Թանգարան
Ռուսական մշակույթի առավել հետաքրիր ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները ամփոփված են Երևանի Ռուսական արվեստի թանգարանում։ Թանգարանի ցուցադրությունը, հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արամ Յակովի Աբրահամյանի անհատական հավաքածուն է։ Ռուսական մշակույթի թանգարանը ստեղծվել է 1980թ-ին, սակայն այցելուների առաջ իր դռները բացել է 4 տարի հետո՝ 1984թ-ի նոյեմբերի 19-ին։
Պրոֆեսոր Աբրահմյանը լինելով հիանալի վիրաբույժ-կլինիկաբան և գիտնական, նաև մեծ սեր է ունեցել արվեստի նկատմամբ, հատկապես ռուսական արվեստի, ընդ որում՝ բավական որոշակի ժամանակահատվածի՝ XIX դարի վերջի, XX դարասկզբի արվեստի հանդեպ: Ու չնայած այն փաստին, որ այդ ժամանակաշրջանում իշխում է սոցիալական ռեալիզմը ու ռուսական ավանգարդն հարգի չէր, Արամ Աբրահամյանը կարողացավ ստեղծել իր յուրօրինակ ու անկրկնելի նմուշերով հավաքածուն, որի արժեքը շատ բարձր է գնահատվում։ Թանգարանի հավաքածուն իր մեջ ներառում է ավելի քան 350 աշխատանք, որտեղ կարելի է տեսնել գեղանկարչական, գծանկարի, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 10:30-17:00
Կիրակի՝ 11:00-16:00
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2500 դրամ է։
Էքսկուրսիայի արժեքը ռուսերեն/անգլերեն 3000 դրամ։
Մուտքի տոմս - 1500 դրամ
Մանկական/ավագ/ուսանողական տոմս – 750 դրամ
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։
https://www.rusartmuseum.am/